Կազեմիրոյի կինը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ԱՊԼ-ի 3-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղում (0:3) աղետալի խաղից հետո աջակցել է ամուսնուն։
32-ամյա բրազիլացին խաղի ընթացքում ոչ ճշգրիտ փոխանցում կատարեց, որը հանգեցրեց երկրորդ բաց թողած գոլին, իսկ հետո կորցրեց գնդակը, ինչի արդյունքում «Լիվերպուլը» հաշիվը դարձրեց ջախջախիչ։ Արդյունքում փորձագետներն ու երկրպագուները քննադատեցին Կազեմիրոյին։
Ֆուտբոլիստի կինը՝ Աննա Մարիանան, որոշել է աջակցել ամուսնուն և սոցցանցերում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով բրազիլացու նվաճած գավաթները։