Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայի խաղում «Բետիսի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։
«Մենք ունենք ցանկություն, էնտուզիազմ, մոտիվացիա՝ փորձելու ավելի լավը դառնալ։ Մենք լավ հանդիպում անցկացրինք և ավելի ամբողջական տեսք ունեինք։ Լավ զգացողություններով մեկնում ենք ընդմիջման։
Արդյո՞ք Մբապպեին հաջողվեց իր վրայից հանել ճնշումը։ Այդ հարցը պետք է ուղղեք նրան, մենք երբեք ճնշում չենք գործադրում նրա վրա գոլերի համար։ Վինիսիուսը նրան նշանակեց 11-մետրանոց, նրա համար կարևոր է գոլ խփել, բայց մենք ավելի շատ ենք գնահատում թիմային աշխատանքը, և դա ավելի լավ էր, քան վերջին խաղում։
Վինիսիուսը շատ լավ գործեց՝ 11-մետրանոցը վստահելով Մբապպեին։ Նրանք լավ հարաբերություններ ունեն»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։