Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անհանգստացած է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հնարավոր վնասվածքներից։
Կիրակի օրը «Լոս Բլանկոսը» Կիլիան Մբապպեի դուբլի շնորհիվ հաղթեց «Բետիսին» (2-0): Հաջորդ հանդիպումը Անչելոտտիի թիմը կանցկացնի սեպտեմբերի 14-ին՝ ազգային հավաքականների հանդիպումների միջազգային ընդմիջումից հետո։
«Ազգային հավաքականի հանդիպումների համար ընդմիջումն այնքան էլ լավ չէ: Մենք ռիսկի ենք դիմում կորցնել շատերին։ Հուսով եմ, որ վնասվածքներ չեն լինի։ Ցանկանում եմ, որ մեր բոլոր տղաները լավ մարզավիճակով վերադառնան»,- ասել է իտալացի մասնագետը Լա Լիգայի չորրորդ տուրում տարած հաղթանակից հետո կայացած մամուլի ասուլիսում։