«Բարսելոնան» ամանորից հետո կարող է կորցնել Դանի Օլմոյին

«Բարսելոնայի» ղեկավարները միայն մինչև այս տարվա վերջ կարողացան գրանցել թիմի նորեկ Դանի Օլմոյին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ինչպես նշում է աղբյուրը, եթե «Կապտանռանգույնները» չկարողանան լուծել նոր խաղացողների գրանցման հետ կապված խնդիրները, իսպանացի կիսապաշտպանը հունվարի 1-ին կհեռացվի թիմի հայտացուցակից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսան» կարողացել է գրանցել Օլմոյին Անդրեաս Քրիստենսենի վնասվածքի պատճառով կազմում ազատված տեղի շնորհիվ։

Դանին կատալոնական գրանդ է տեղափոխվել այս ամառ գերմանական «Լայպցիգից» և կնքել 6 տարվա պայմանագիր: Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը երկու հանդիպում է անցկացրել և երկու գոլ խփել։