Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն, ում վերջին ակումբը Թուրինի «Յուվենտուսն» էր, կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, 29-ամյա ազատ գործակալի ծառայություններով հետաքրքրված է Ստամբուլի «Գալաթասարայը»։ Տրանսֆերի գլխավոր խոչընդոտը Ռաբիոյի բարձր աշխատավարձի պահանջներն են։ Ադրիենը ցանկանում է տարեկան 7-8 մլն եվրո ստանալ։ Ակումբը պատրաստ չէ նրան նման գումար վճարել։
Կիսապաշտպանը չի շտապում նոր ակումբի վերջնական ընտրություն կատարել։ Ֆրանսիացին հույս ունի առաջարկ ստանալ Պրեմիեր Լիգայից, որտեղ կարող են բավարարել նրա աշխատավարձի պահանջները։