Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Ստյոպա Մկրտչյան  – «Օսիեկ» (Խորվաթիա)
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Լուկաս Սելարայան – «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Գոռ Մանվելյան – «Նոա»
Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Թիմին այսօր կմիանա Ուգոչուկվու Իվուն: Հենրի Ավագյանը և  Դավիդ Դավիդյանը հավաքին կմիանան այսօր երեկոյան՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումից հետո։

Հրանտ-Լեոն Ռանոսը, Գեորգի Հարությունյանը, Անդրե Չալըշըր, Էդուարդ Սպերցյանը և Ժիրայր Շաղոյանը հավաքականի շարքերը կհամալրեն վաղը՝ սեպտեմբերի 2-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը, Վահան Բիչախչյանը և Էդգար Սևիկյանը՝ սեպտեմբերի 3-ին։

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը տանը կընդունի Լատվիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։