Ռոջեր Շմիդտը լքեց «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնը

«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտի հրաժարականի մասին։

Շմիդտը գլխավորում է «Բենֆիկան» 2022 թվականից և թիմի հետ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունն ու Սուպերգավաթը։

Ընթացիկ մրցաշրջանում «Բենֆիկան» 4 մեկնարկային տուրում վաստակել է 7 միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։