Ռաֆայել Վարանը հեռացվել է թիմի հայտացուցակից

«Կոմոյի» պաշտպան Ռաֆայել Վարանը ժամանակավորապես հեռացվել է թիմի հայտացուցակից Իտալիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի համար։

31-ամյա ֆուտբոլիստը դուրս է մնացել վնասվածքի պատճառով, որը ստացել է «Սամպդորիայի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության «Կոմոյի» կազմում դեբյուտային խաղում (1։1, 11-մետրանոցներ՝ 3:4)։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Վարանը երկար ժամանակով բացակայելու է, ուստի ակումբը ֆուտբոլիստին դուրս է հանել Ա Սերիայի հայտացուցակից։

Վարանը «Կոմո» է տեղափոխվել այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով։ Մինչ Իտալիա տեղափոխվելը ֆուտբոլիստը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։