«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան «Վալյադոլիդի» նկատմամբ 7։0 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո խոսել է հանդիպման մասին։
Այս հանդիպմանը բրազիլացին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
«Սա իմ կարիերայի լավագույն խաղերից մեկն էր։ Ես խփեցի իմ առաջին հեթ-տրիկը, շատ ուրախ եմ, որ օգնեցի թիմին հաղթել։ Այս մրցաշրջանն ինձ համար կարևոր է, ես ցանկանում եմ լինել բարձունքում։ Մեր թիմը միշտ ձգտում է շատ գոլեր խփել»,- Ռաֆինյայի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Իսպանիայի առաջնության չորս տուրից հետո «Բարսելոնան» վաստակեց 12 միավոր։ Հանս-Դիտեր Ֆլիկի սաներն առաջին տեղում են՝ 5-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալից» գերազանցելով 7 միավորով։