«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել թիմի հարձակվող Էրլին Հոլանդի խաղը Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղում (3։1)։ Հոլանդը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
«Հոլանդը անկասելի է, ոչ մի կենտրոնական պաշտպան չի կարող կանգնեցնել նրան, նույնիսկ ատրճանակով։ Նա բոլոր առումներով շատ ավելի լավ է խաղում։ Հոլանդը մարզվելուց հետո մնում է 20-30 րոպե։ Նրան թիմ է պետք, և նրան պետք է, որ թիմը ավելի շատ գնդակներ տա վերջին երրորդում։
Հոլանդը միշտ գոլեր է խփում, և դա այն է, ինչ նա պետք է անի: Մեզ գոհացնում է հերթական հեթ-տրիկը, ավարտի որակը, նա ներգրավված էր խաղի մեջ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Սիթին» 3 խաղից ունի 9 միավոր և գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։