«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ ցնցված է Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի՝ «Բրայթոնի» հետ խաղում (1։1) կիսապաշտպան Դեկլան Ռայսին դաշտից հեռացնելու մրցավարի որոշումից։
Երկրորդ խաղակեսի սկզբում մրցավար Քրիս Կավանին երկրորդ դեղին քարտը ցույց տվեց Դեկլան Ռայսին՝ մրցակցի տուգանային հարվածից անմիջապես առաջ գնդակին հարվածելու համար։
«Ես ապշած էի, զարմացած եմ, թե որքան անհամապատասխան կարող են լինել որոշումները: Առաջին խաղակեսում եղավ երկու նմանատիպ պահ, և ոչինչ չեղավ։ Հետո ոչ կրիտիկական հատվածում գնդակը գալիս է Ռայսի մոտ, նա շրջվում է, չի տեսնում մոտեցող ֆուտբոլիստին ու դիպչում գնդակին։
Կանոնների համաձայն՝ դուք կարող եք դրա համար դեղին քարտ ցույց տալ, եթե ցանկանում եք, բայց դա անհրաժեշտ չէ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում թիմի մամուլի ծառայությունը։