Հոլանդացի պաշտպան Մատիս դե Լիգտի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է իր ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին։
«Ես տեսնում եմ նրան այնքան երջանիկ և պատրաստ «Մանչեսթեր Յունայթեդում» նոր նախագծին։ «Մանչեսթեր Յունայթեդը» աշխատում է ակումբում շատ բաներ բարելավելու ուղղությամբ, և Մատիսը վստահում է նրանց առաջին իսկ խոսակցությունից։ Նա վստահում է ակումբի նոր նախագծին», – Պիմենտայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։