Հայտնի է, թե երբ Լիոնել Մեսսին խաղադաշտ կվերադառնա

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է աստղային հարձակվող Լիոնել Մեսսիի վիճակի մասին: Ինչպես գիտեք, արգենտինացին վնասվածք էր ստացել Ամերիկայի գավաթի հուլիսյան եզրափակչում։

«Լեոն իրեն լավ է զգում: Նա արդեն ժամանակ էր անցկացրել ընդհանուր խմբում։ Հաշվի առնելով այն ժամանակը, որը նա կարող էր անցկացնել խաղադաշտում վերջին խաղում, որոշեցինք, որ ավելի լավ է սպասել 15 օր։ Մենք որոշեցինք, որ այսպես ավելի լավ կլինի։ Այնպես որ, մենք ակնկալում ենք նրան տեսնել խաղադաշտում «Ֆիլադելֆիայի» հետ հաջորդ խաղում»,- լրագրողներին ասել է Մարտինոն:

«Ինտեր Մայամին» ու Ֆիլադելֆիան կխաղան սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը: