«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի 4-րդ տուրում «Վալյադոլիդի» նկատմամբ տոնած խոշոր հաղթանակը (7։0)։
«Հանդիպման ամենալավ բանն այն էր, որ թիմը խաղաց այնպես, ինչպես մենք էինք ցանկանում առաջին րոպեներից։ Նրանք ամեն ինչ շատ լավ արեցին, 100 տոկոսով խաղացին այն պահից, երբ մրցավարը սուլեց։ Մենք մեծ ճնշում էինք գործադրում մրցակցի վրա։
Մենք անցկացրինք չորրորդ խաղը, և մեր նպատակն էր հաղթել բոլոր հանդիպումներում ընդմիջումից առաջ։ Ես շատ գոհ եմ երկրպագուների և թիմի արձագանքից»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Բարսելոնան» ունի 12 միավոր և գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Սեպտեմբերի 15-ին Ֆլիկի թիմը կմրցի «Ժիրոնայի» հետ։