«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հեթ-տրիկի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 3-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ խաղում (3։1)։
24-ամյա նորվեգացու համար այս հեթ-տրիկը դարձավ ութերորդը Անգլիայի առաջնությունում։ Նույն թիվն ունեն Մայքլ Օուենը, Հարի Քեյնը և Թիերի Անրին։ Այս ցուցանիշով առաջատարը Սերխիո Ագուերոն է (12)։
Հոլանդին անհրաժեշտ էր 69 հանդիպում՝ ութ հեթ-տրիկ գրանցելու համար, մինչդեռ Անրիին՝ 258 հանդիպում, Քեյնին՝ 320, Օուենին՝ 326։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը երեք խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։