Էրիկ տեն Հագ․ ««Մանչեսթեր Յունայթեդը» կշարունակի պայքարը գավաթների համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է իր մեկնաբանությամբ Պրեմիեր Լիգայի խաղում «Լիվերպուլից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:3)։

«Մենք սխալներ թույլ տվեցինք, և նրանք վերջում շատ հանգիստ էին: Նրանք շատ լավ խաղացին։ Խաղը հավասար էր, բացառությամբ գոլերի։ Ակնհայտ է, որ «Լիվերպուլն» արժանի է դրան։ Մենք պետք է ընդունենք դա և բարելավենք մեր խաղը։ 

Երբեմն բաց էինք լինում ու ռիսկի դիմում։ Ես շատ լավ բաներ տեսա, բայց չեմ ցանկանում այդ մասին խոսել «Լիվերպուլից» 3:0 հաշվով կրած պարտությունից հետո: Լավ խաղաց մրցակիցը, շնորհավորում եմ: Մենք պետք է բարելավենք մեր թիմը։

Գիտեմ, որ դեռ շատ խաղեր կան և գիտեմ, թե որտեղ ենք լինելու մրցաշրջանի վերջում։ Շատ խաղեր, շատ լիգաներ, և մենք կպայքարենք գավաթների համար: Ամեն ինչ մնում է նույնը», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: