Դեյվիդ Բեքհեմի որդին հրաժարվել է անգլիական ակումբի հետ պայմանագիր կնքել և որոշել է զբաղվել նորաձևությամբ

Կիսապաշտպան Ռոմեո Բեքհեմը լքել է «Բրենտֆորդի» երկրորդ թիմը։

Ըստ աղբյուրի՝ հունիսին ֆուտբոլիստին առաջարկվել է նոր պայմանագիր, սակայն նա որոշել է թողնել ֆուտբոլը և կենտրոնանալ նորաձևության վրա։ Նա վերջերս պայմանագիր է կնքել Փարիզում նորաձևության լավագույն գործակալի հետ և նպատակ ունի համագործակցել որոշ խոշոր ապրանքանիշերի հետ:

Ռոմեոն հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի և մոդելավորող Վիկտորյա Բեքհեմի որդին է։