«Բարսելոնայի» ղեկավարությունը մեծ դժվարությամբ կարողացան գրանցել թիմի նորեկ Դանի Օլմոյին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ եթե կատալոնական ակումբը չկարողանա լուծել նոր ֆուտբոլիստների գրանցման հետ կապված խնդիրները, իսպանացի կիսապաշտպանը հունվարի 1-ին կհեռացվի թիմի հայտացուցակից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» կարողացել է գրանցել Օլմոյին Անդրեաս Քրիստենսենի վնասվածքի պատճառով կազմում ազատված տեղի շնորհիվ։
Օլմոն «Բարսելոնան» է տեղափոխվել անցյալ ամառ և կնքել վեց տարվա պայմանագիր։