«Չելսին» 9 տարով երկարաձգել է պայմանագիրը հիմնական հարձակվողի հետ

Սենեգալի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կերկարաձգի պայմանագիրը «Չելսիի» հետ մինչև 2033 թվականի հունիսը։ «Ազնվականները» հույսը դնում են Ջեքսոնի վրա՝ որպես հիմնական հարձակողի:

Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողը «Չելսի» է տեղափոխվել «Վիլյառեալից» 2023 թվականի հուլիսին։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 17 գոլի, 6 գոլային փոխանցման և 10 դեղին քարտի հեղինակ։ Transfermarkt-ը Ջեքսոնին գնահատում է 35 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր , որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն վարձավճարով տեղափոխվել է «Չելսի»: