«Նապոլիի» վինգեր Դավիդ Ներեսը շաբաթ օրը Ա Սերիայի 3-րդ տուրի «Պարմայի» դեմ տնային հանդիպումից հետո (2-1) թալանվել է ավազակների կողմից։
27-ամյա բրազիլացին կնոջ և դստեր հետ մեքենայով լքելիս է եղել մարզադաշտը, երբ նրանց կանգնեցրել են մոտոցիկլետով ատրճանակներով երկու տղամարդ։ Նրանք կոտրել են ապակին և խլել նրա Rolex ժամացույցը, հայտնում է Calciomercato.com-ը։
Հիշեցնենք, որ «Նապոլին» Ներեսին ձեռք բերվեց «Բենֆիկայից» այս ամառ 28 միլիոն եվրոյով։