Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը, ինչպես նաև թիմի մարզչական շտաբին չի անհանգստացնում այն փաստը, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապպեն չի սկսել բարձր ցուցանիշներ ցուցադրել առաջին հանդիպումներից։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը լիակատար աջակցություն է հայտնում ֆրանսիացի ֆուտբոլիստին և հասկանում է նրա կարևորությունը «Ռեալի» նախագծում։ Բացի այդ, մադրիդյան ակումբի մարզչական շտաբը կարծում է, որ Մբապպեին մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք հարմարվելու համար։
Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։