Անտոնիո Կոնտե․ «Պետք է լինի մեկը, ով կանդրադառնա այս ծիծաղելի կանոնին, որը վնասում է բոլոր մարզիչներին և ակումբներին»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ա Սերիայում «Պարմային» (2։1) հաղթելուց հետո քննադատել է տրանսֆերային պատուհանի ժամկետը։

«Աբսուրդային իրավիճակ։ Մարզիչները պետք է մարզեն ֆուտբոլիստների, ովքեր պատրաստվում են հեռանալ և սպասել ֆուտբոլիստների, որոնց հետ երբեք չեն աշխատել։ Եվ դուք նույնիսկ չգիտեք, թե նրանք ինչ վիճակում կլինեն, երբ նրանք հասնեն։

Ֆուտբոլն անընդհատ զարգանում է, բայց պետք է լինի մեկը, ով կանդրադառնա այս ծիծաղելի կանոնին, որը վնասում է բոլոր մարզիչներին և ակումբներին։

Հուսով եմ, որ ապագայում ամեն ինչ կարող է փոխվել, քանի որ բոլորը պատրաստ են փոխել ֆորմատներն ու կանոնները»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։