«Նոան» տեսանյութ է հրապարակել պատմական խաղից հետո։
Երևանյան ակումբը տեսանյութը վերնագրել է այսպես․ «Խաղ, որը կարելի է համեմատել հոլիվուդյան լավագույն ֆիլմերի հետ»։
Ակումբի սեփականատեր Վարդգես Վարդնյանը ևս խոսել է հանդիպման մասին․ «Մեր վերջին խաղն իսկական ճակատամարտ էր: Մենք կռվում էինք, փորձում էինք, բայց չէր ստացվում, հաջողությունը մեր կողմ չէր թեքվում։ Բայց մենք որևէ պահի չհուսահատվեցինք, չնահանջեցինք։ Մենք պայքարեցինք մինչև վերջ՝ ցույց տալով մեր բնավորությունն ու անկոտրում ոգին։ Ինչպես բոլոր նախորդ փուլերում էի ընդգծում, կարևորը մինչև վերջ կռիվն էր, մինչև վերջին վայրկյանը, և հենց այդ մինչև վերջ կռվելու կամքն էր, որ մեզ դուրս բերեց բարդ իրավիճակից ու գրեց հայկական ֆուտբոլի պատմության նոր էջը՝ ապացուցելով, որ ամեն ինչ հնարավոր է, երբ խաղում ենք սրտով և հավատով։
Եվ այսօր, մենք խաղալու ենք «Չելսիի» հեղինակավոր նման ակումբների հետ. մարտահրավերներն անգամներով ավելին են, բայց այդչափ մեծ է նաև մեր հավատը, ցանկությունը, ներդրած ռեսուրսներն ու ջանքերը։ Մենք շարունակում ենք մեր գերազանցության ճանապարհը՝ բարձր պահելու մեր երկրի դրոշը և անունը։ Մենք անում ենք առավելագույնը, որ ֆուտբոլը տոն դառնա Հայաստանում, որ մեր երեխաները ոգեշնչվեն ու հավատան ֆուտբոլային մեծ երազանքին։
Առա՛ջ, «Նոա», առա՛ջ»