Լամին Յամալը սահմանեց 21-րդ դարի Լա Լիգայի ռեկորդը՝ գերազանցելով Բոյան Կրկիչին

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը երկու գոլային փոխանցում է կատարել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղում։

Կատալոնական ակումբը ջախջախեց մրցակցին՝ 7։0 հաշվով։

Հանդիպման 24-րդ րոպեին 17-ամյա իսպանացին գոլային փոխանցում կատարեց Ռոբերտ Լևանդովսկուն, իսկ 72-րդ րոպեին՝ Ռաֆինյային։

Ըստ Opta-ի, Յամալը 21-րդ դարում Լա Լիգայում ռեկորդ է սահմանել մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների միջև «գոլ+ փոխանցում» համակարգում (15)՝ գերազանցելով «Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչին (14)։