ԱՊԼ․ «Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Բրայթոնի» հետ🎥

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» ընդունեց «Բրայթոնին»։

Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

«Արսենալի» կազմից աչքի ընկավ Կայ Հավերցը, իսկ հյուրերի պատասխան գոլը խփեց Ժոաու Պեդրոն։

Այս խաղից հետո «Արսենալը» վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Բրայթոնը» առաջին տեղում է։