«Նապոլիի» ղեկավարությունը որոշել է թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենին հեռացնել Ա Սերիայի մրցաշրջանի հայտացուցակից, ինչպես նաև իր իններորդ խաղային համարը տալ թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ նիգերիացի ֆուտբոլիստի և «Նապոլիի» ղեկավարության հարաբերություններն ամբողջությամբ վատացել են։
Իտալիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանում Օսիմհենը անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։