«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Արսենալ»։ Ստերլինգը «զինագործների» կազմում հանդես կգա վարձավճարով մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
««Արսենալին» միանալն իսկապես անհավանական զգացողություն է։ Ես երջանիկ եմ»,- Ստերլինգի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անցած մրցաշրջանում Ստերլինգը մասնակցել է Պրեմիեր Լիգայի 31 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։