Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վերհիշել է իր կարիերան «Բարսելոնայում»

Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վերհիշել է իր կարիերան կատալոնական «Բարսելոնայում»։

«Մինչ այս տեղափոխությունը ծնողներիս առողջության պատճառով ընկճված էի և սկսեցի հաճախակի ալկոհոլ օգտագործել։ «Բարսելոնան» ինձ հնարավորություն տվեց, և ես միշտ երախտապարտ կլինեմ ակումբին դրա համար։ Երբեք այսքան հաճույք չեմ ստացել վերապատրաստման դասերին մասնակցելուց։ Անգամ հանգստյան օրերին եմ մարզվել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Պյեր-Էմերիկը պաշտպանել է «Բարսելոնայի» գույները 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր։ Նա անցկացրել է 24 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։