«Միլանի» կիսապաշտպանը տեղափոխվեց իտալական մեկ այլ թիմ

«Ռոման» հայտարարել է «Միլանի» կիսապաշտպան Ալեքսիս Սաելեմեյկերսի տեղափոխության մասին։

25-ամյա բելգիացի ֆուտբոլիստը հռոմեացիների կազմում վարձավճարով հանդես կգա մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Սաելեմեյքերսը «Միլան» է տեղափոխվել 2020 թվականին և «ռոսոներիների» կազմում անցկացրել է 141 հանդիպում (10 գոլ և 14 գոլային փոխանցում)։ 2021/22 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն։ Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Բոլոնիայում»։

«Ռոմայի» կազմում Սաելեմեյկերսը հանդես կգա 56 համարի մարզաշապիկով։