Քինգսլի Կոմանը կարող է տեղափոխվել «Ալ-Հիլալ»

Սաուդյան «Ալ-Հիլալը» Մյունխենի «Բավարիային» առաջարկում է 40 միլիոն եվրո հարձակվող Քինգսլի Կոմանի համար: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս փուլում վերջնական որոշում դեռ կայացված չէ։ «Բավարիան» ոչ մի ճնշում չի գործադրում 28-ամյա ֆուտբոլիստի վրա, բայց պատրաստ է բաց թողնել նրան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Քինգսլի Կոմանին հետաքրքրում են Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ և կատալոնական «Բարսելոնան»։ Ֆուտբոլիստը դեռ չի համաձայնեցրել սաուդյան ակումբի հետ պայմանագրի պայմանները։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։