«Բրենթֆորդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Իվան Թոնին տեղափոխվել է «Ալ-Ահլի»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «մեղուները» կստանան 48 միլիոն եվրո։
Իվանը այս շաբաթավերջին մեկնելու է Սաուդյան Արաբիա՝ շնորհանդեսի:
Անցած մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայի «Բրենտֆորդի» 17 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։