Օգոստոսի 28-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 3-րդ տուրում 2։1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»։ Կատալոնացիների համար սա երրորդ անընդմեջ հաղթանակն է նոր մրցաշրջանում։ Նախկինում նրանք հաղթել էին «Վալենսիային» (2։1) և «Ատլետիկին» (2։1)։
Այսպիսով, Հանս-Դիտեր Ֆլիկը, ով վերջերս է գլխավորել ակումբը, ռեկորդ է սահմանել։ Նա դարձավ թիմի առաջին մարզիչը վերջին 10 տարում, ով մեկնարկեց երեք անընդմեջ հաղթանակով։
Վերջին անգամ Լուիս Էնրիկեին հաջողվել է դա անել 2014 թվականին։ Իսկ 1988 թվականից՝ Յոհան Կրոյֆ, Կառլես Ռեշչակ և Տիտո Վիլանովա։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց ինը միավոր և զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։