«Թոթենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Սելսոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ լոնդոնցիները պայմանավորվել են «Բետիսի» հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսկ 2022-ից 2023 թվականներին Ջովանի Լո Սելսոն վարձավճարով հանդես է եկել «Վիլյառեալում», իսկ անցած ամառ նա վերադարձել է «Թոթենհեմ»։
Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 24 հանդիպման, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։