«Չելսին» կշարունակի վճարել Ռահիմ Ստերլինգի աշխատավարձի մեծ մասը

Անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը ամառային տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին «Չելսիից» տեղափոխվեց «Արսենալ»։ «Զինագործները» վարձակալել են 29-ամյա ֆուտբոլիստին։

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, «Արսենալը» կվճարի Ստերլինգի աշխատավարձի ավելի փոքր մասը։ Իսկ «Չելսին» կշարունակի ֆուտբոլիստին վճարել նրա աշխատավարձի մեծ մասը։ «Զինագործների» համար նման գործարքը շատ շահավետ է։

Խոսվում է, որ Ռահիմ Ստերլինգը «Չելսիի» հետ պայմանագրով ստանում է շաբաթական 300,000-ից մինչև 350,000 ֆունտ ստեռլինգ։

Ստերլինգը «թոշակառուների» կազմում անցկացրել է 81 հանդիպում, որոնցում դարձել է 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։