«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը վարձավճարով տեղափոխվել է «Միլան»։
«Ռոսոներիները» անգլիացի հարձակվողին վարձակալել են մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
26-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» կազմում հանդես կգա 90 համարի մարզաշապիկով։
Աբրահամը «Ռոմա» է տեղափոխվել 2021 թվականին «Չելսիից» 41 միլիոն եվրոյի դիմաց։