Տոնի Կրոսը նշել է, թե ով կդառնա Իսպանիայի չեմպիոն այս մրցաշրջանում

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնել է, որ այս մրցաշրջանում «Լոս Բլանկոները» կդառնան Իսպանիայի չեմպիոն։

«Իհարկե, «Ռեալը» չեմպիոն կդառնա, ես դրանում կասկած չունեմ։

Պայքար կլինի երկրորդ տեղի համար, և «Ատլետիկոն» կհաղթի «Բարսելոնային» , – ասել է Կրոսը As-ին: