Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում հայտնել է թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռեյնյեի հեռանալու մասին։ 22-ամյա բրազիլացին վարձավճարով տեղափոխվել է «Գրանադա»։
Ակումբների միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Նախկինում բրազիլացին ժամանակավոր հիմունքներով հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», «Ժիրոնայում» և «Ֆրոզինոնեում»։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։