Ռահիմ Ստերլինգը կարող է հայտնվել լոնդոնյան մեկ այլ թիմում

«Արսենալի» ղեկավարները դիտարկում են այս ամառ «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգին ձեռք բերելու տարբերակը:

Ինչպես հայտնում է The Independent-ը, «զինագործները» հետաքրքրված են 29-ամյա անգլիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում: «Չելսիի» մարզչական շտաբը նոր մրցաշրջանում հույս չունի Ստերլինգի վրա, ուստի հարձակվողը պատրաստ է փոխել ակումբային նստավայրը։

Հարկ է նշել, որ «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան ակնկալում է, որ Ստերլինգի հետ պայմանագիր կնքելուց հետո Բուկայո Սակայի վրա ծանրաբեռնվածությունը կնվազի։