ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կիսվել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանության արդյունքներից ստացած տպավորություններով:
2024/25 մրցաշրջանից սկսած մրցաշարը կանցկացվի նորացված ձևաչափով։ Ընդհանուր փուլում թիմերը կանցկացնեն 8 հանդիպում տարբեր մրցակիցների հետ (4-ը տանը, 4-ը՝ արտագնա): ՊՍԺ-ն տանը կխաղա «Մանչեսթեր Սիթիի», Մադրիդի «Ատլետիկոյի», ՊՍՎ-ի և «Ժիրոնայի» հետ, իսկ արտագնաում՝ «Բավարիայի», «Արսենալի», «Զալցբուրգի» և «Շտուտգարտի» հետ:
«Լավ է, մենք սիրում ենք այս մրցաշարը։ Սա աշխարհի լավագույն ակումբային մրցաշարն է։ Խաղացողներ, մարզիչներ… Մենք սիրում ենք դրա մի մասնիկը լինել: Դա հիանալի է երկրպագուների համար: Կարծում եմ, որ մեզ ամենադժվար վիճակահանությունն է ընկել, բայց բոլորն իսկապես մոտիվացված են, առաջին հերթին ես ինքս՝ այս մարտահրավերից և այս ձևաչափից: ՈւԵՖԱ-ն փոխել է ձևաչափը, և մենք անհամբեր սպասում ենք այս մրցաշարում հանդես գալուն։ Մենք միշտ մոտիվացված ենք այս մրցաշարում։ Այն հիանալի է»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում ակումբի կայքը։