Մատս Հումելսը անձնական պատճառներով հրաժարվել է տեղափոխվել իսպանակն ակումբ

Մատս Հումելսը հրաժարվել է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ»:

35-ամյա պաշտպանը որոշել է չմիանալ Իսպանիական թիմին ֆինանսական խնդիրների պատճառով։ Ֆուտբոլիստի հայրը, որը նաև նրա գործակալն է, հայտնել է ակումբին ֆուտբոլիստի որոշման մասին, որն անակնկալ էր «Սոսյեդադի» համար. նրանք հույս ունեին դրական պատասխան ստանալ:

Հումելսն արդեն համաձայնեցրել էր «Ռեալ Սոսյեդադի» հետ մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ, բայց ի վերջո մերժեց առաջարկը՝ պատճառաբանելով անձնական խնդիրները։

Նշվում է, որ Մատսը կարող է բաց թողնել ամբողջ մրցաշրջանը։ Նա նույնիսկ մտածում է կարիերան ավարտելու մասին, եթե հունվարին իրավիճակը չփոխվի։