Լուիս Սուարեսն արձագանքել է ուրուգվայցի ֆուտբոլիստի մահվանը

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսն արձագանքել է ուրուգվայցի 27-ամյա ֆուտբոլիստ, «Նասիոնալ» ակումբի պաշտպան Խուան Իզկիերդոյի մահվանը։

«Ցավ, տխրություն, որը դժվար է բացատրել։ Հանգչիր խաղաղությամբ, ուժ եմ մաղթում քո ընտանիքին նրանց համար այս դժվարին պահին»,- գրել է Սուարեսը սոցցանցերից մեկում։

Հիշեցնենք, որ Իզկիերդոն ուրուգվայական ակումբում փոխարինել է Սեբաստիան Կոատեսին օգոստոսի 22-ին Սան Պաուլոյի հետ հանդիպման ընդմիջմանը։ 84-րդ րոպեին պաշտպանը սրտի անկանոն բաբախումից անգիտակից ընկել է գետնին։ Իզկիերդոյին տեղափոխել են Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոց։ Հիվանդանոցից երեքշաբթի ուշ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Իզկիերդոն շնչառական կանգ է ունեցել՝ կապված սրտի առիթմիայի հետ: