Մադրիդի «Ռեալի» աստղ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն երեք հանդիպում անընդմեջ չի կարողանում գրավել մադրիդյան ակումբի դարպասը։
25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը չի կարողացել գոլի հեղինակ դառնալ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի «Լաս Պալմասի» հետ խաղում։ Թիմերն ի վերջո խաղացին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Մբապպեն դեռ չի կարողացել գոլ խփել «Ռեալի» կազմում Լա Լիգայում։ «Լոս Բլանկոսը» Իսպանիայի առաջնության մեկնարկային երեք տուրերում վաստակել է ընդամենը հինգ միավոր։ Ֆրանսիացին առայժմ միայն «Ատալանտայի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում է գոլի հեղինակ դարձել:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն «արքայական» ակումբ է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆրանսիացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ մինչև 2029 թվականի հունիսը։