Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆրանսիացով հետաքրքրված է «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Տրանսֆերային պատուհանի վերջում իսպանացին ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման եզրերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան «Ալ-Հիլալը» լրջորեն հետաքրքրված է Կոմանով։ Ավելին, L’Equipe-ը հայտնել է, որ ֆուտբոլիստն ինքը արդեն համաձայնել է տեղափոխությանը։