Ջեյդոն Սանչոն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։

Ինչպես սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 24-ամյա ֆուտբոլիստը դրական պատասխան է ստացել «Չելսի» տեղափոխվելու համար։

Նշվում է, որ այս պահին՝ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի ժամ առաջ, «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում են Սանչոյի տրանսֆերի պայմանները։

Հիշեցնենք, որ Սանչոն չի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պրեմիեր Լիգայի մեկնարկային երկու տուրերում։