Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Դանիլո Պերեյրան հայտնվել է եվրոպական երկու թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 32-ամյա պորտուգալացու հետ ցանկանում են ձեռք բերել կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»։ Դանիլոն փարիզյան գրանդի ֆուտբոլիստ է 2021 թվականի ամռանից։
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։
Ֆրանսիայի առաջնությունում նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 26 հանդիպման և ստացել երկու դեղին քարտ։