«Լիվերպուլը» օրեր առաջ հայտարարեց եզրային հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կիեզան դժվար թե իր նորամուտը կնշի «Լիվերպուլի» կազմում կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։ Այս մասին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Արնե Սլոտը։
«Կիեզան այսօր կմարզվի մեզ հետ։ Բայց հավանականությունը, որ նա չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, մեծ է։ Եթե վնասվածքներ լինեն, մեզ կարող է անհրաժեշտ լինել Կիեզան, բայց ես չեմ ակնկալում, որ նա կլինի մեկնարկային կազմում»,- ասել է Սլոտը մամուլի ասուլիսի ժամանակ։