Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի երիտասարդ հարձակվող Անսու Ֆատին մոտ ժամանակներս կարող է լքել «Բլաուգրանան» և տեղափոխվել «Ժիրոնա»:
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 21-ամյա իսպանացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ժիրոնա» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը, որը ակտիվորեն ուժեղացումներ է փնտրում Չեմպիոնների Լիգայի մեկնարկից առաջ:
Հարկ է նշել, որ կատալոնացիները պատրաստ են վաճառել երիտասարդին։ Ֆատիի տրանսֆերային արժեքը փորձագետները գնահատում են 25 միլիոն եվրո։ Ֆատիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: