Իտալիայի հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն Անդրեա Պիրլոն ազատվել է «Սամպդորիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ջենովական ակումբի մամուլի ծառայությունը։
Նման որոշում է կայացվել իտալական B Սերիայի նոր մրցաշրջանի երեք տուրից հետո, որտեղ ակումբը վաստակել է ընդամենը մեկ միավոր։ Ակումբից հեռացել են նաև Պիրլոյի օգնականներ Ռոբերտո Բարոնիոն, Մաուրո Բերտոնին, Նիկոլա Պավարինին և Ռաֆայել Կլեմենտեն։
45-ամյա մասնագետը «Սամպդորիան» գլխավորել է 2023 թվականի ամառվանից, իսկ անցած մրցաշրջանում նա զբաղեցրել է 7-րդ տեղը Սերիայի B մրցաշարային աղյուսակում, իսկ հետո փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչում պարտվել է «Պալերմոյին» (0:2):