Անսու Ֆատին կարող է լքել «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ժիրոնան» հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում: Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, իսկ «Բլաուգրանայի» հետ նրա աշխատանքային պայմանագիրը ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։

Անցած մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես է եկել անգլիական «Բրայթոն» ակումբում։ Ֆատին մասնակցել է Պրեմիեր Լիգայի 19 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։