Սաուդյան Արաբիան հետաքրքրություն է ցուցաբերում աստղային բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի նկատմամբ, ով ներկայումս հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»։
Ըստ Globo-ի լրագրողների, ֆուտբոլիստի տեղափոխությունը Մերձավոր Արեւելք կարող է տեղի ունենալ հաջորդ ամռանը։ Վինիսիուսի տրանսֆերով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի առաջնության չորս ներկայացուցիչներ։ Խոսքը «Ալ-Հիլալի», «Ալ-Նասրի», «Ալ-Ահլիի» եւ «Ալ-Իթթիհադի» մասին է: Բրազիլացին, եթե տեղափոխվի, հինգ տարում կարող է վաստակել մոտ մեկ միլիարդ եվրո։
Ժունիորի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։